16/07/2021 11:25
Կորոնավիրուսի ազդեցությունը բնակչության հոգեկան առողջության վրա գագաթաժողովին մասնակցելու նպատակով Անահիտ Ավանեսյանը կմեկնի Հունաստան
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը կմեկնի Հունաստան. որոշումը ստորագրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Ավանեսյանն ու Առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետ Արմեն Մելքոնյանը հուլիսի 21-23-ը կգործուղվեն Հունաստանի Հանրապետություն (Աթենք)` բնակչության հոգեկան առողջության և ծառայությունների մատուցման համակարգերի վրա COVID-19 համավարակի ազդեցության հարցերով գագաթաժողովին մասնակցելու նպատակով:
Գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Ավանեսյանը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն կներկայացնի Հունաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը: