17/07/2021 21:10
Սահմանադրական դատարանն անփոփոխ թողեց արտահերթ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումը
ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումը թողնել ուժի մեջ։
«Սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից» , - հայտարարեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։
Հիշեցնենք՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցով բողոքները ներկայացրել էին խորհրդարան անցած «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները և անցողիկ շեմը չհաղթահարած «Հայոց Հայրենիք» և «Զարթոնք» կուսակցությունները։
ՍԴ-ն ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները քննում էր հուլիսի 9-ից։