17/07/2021 09:53
Ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով զինծառայող է մահացել. ՊՆ
Հուլիսի 16-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում, մարտական հերթապահության կրման ընթացքում, զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով ծառայակցի կողմից անզգուշությամբ արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 2001 թվականին ծնված շարքային Արթուր Խաչատուրի Ղազարյանը, հայտնում են ՊՆ-ից։
Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն: