17/07/2021 10:54
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 187 դեպք, մահացել է 2 մարդ
Հայաստանում հուլիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 227 298 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 187-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 218 242 (+114) մարդ, այս պահին բուժվում է 3386 (+71) մարդ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5670 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4559 (+1), իսկ այլ պատճառներով՝ 1111 (+1):
Վերջին մեկ օրում մահացել է 2 մարդ: