19/07/2021 12:52
ՍԴ-ն իր որոշմամբ խափանեց Հայաստանում ժողովրդավարության պաշտպանությունը. Սոս Հակոբյան
ՍԴ-ն ոչ թե մերժեց ընդդիմության դիմումը և խափանեց ընդդիմության սպասելիքները, այլ խափանեց Հայաստանում ժողովրդավարության պաշտպանությունը, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։
«Մեր հիմնական միտքն այն է եղել, որ Սահմանադրական դատարանը պետք է վերցնի սահմանադրության բարձր արժեքները և քննարկի դրանց պաշտպանությունը, այլ ոչ թե վերածվի մի քանի ընտրախախտում արձանագրող քարտուղարության պես մարմնի», - ասաց Սոս Հակոբյանը։
Նրա խոսքով՝ սպասում էին, որ ՍԴ-ն, ազատ ընտրություններ անցկացնելու սկզբունքից ելնելով, կասի, որ Հայաստանում չի կարելի սպառնալիքներով ընտրություններ իրականացնել։
Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումը թողնել ուժի մեջ։