19/07/2021 17:24
Գերմանիայի արևմուտքում ջրհեղեղի զոհ է դարձել առնվազն 164 մարդ
Առնվազն 164 մարդ է զոհվել Գերմանիայի արևմուտքում ջրհեղեղի պատճառով, երկուշաբթի հաղորդում է Focus առցանց ամսագիրը:
Ավելի վաղ Կոբլենցի ոստիկանությունը հայտնել էր, որ Ռեյնլանդ-Պֆալցինում գտնվող Ահրվայլեր շրջանում զոհերի թիվը հասել է 117-ի, իսկ առնվազն 749 մարդ անհետ կորած է համարվում:
Անցյալ շաբաթ Գերմանիայում հորդառատ անձրևներ էին տեղում, որոնք առաջացրել էին «Բերնդ» ցիկլոնը, որը հաստատվել է Եվրոպայի արևմուտքում:
Եղանակի հիմնական հարվածը հասցվել է արևմտյան և հարավ-արևմտյան շրջաններին, որտեղ գետերը դուրս են եկել ափերից և հեղեղել փողոցները: