19/07/2021 16:16
Վրաստանում ԼԳԲՏ-ի հակառակորդները բողոքի ցույց էին կազմակերպել Եվրախորհրդի նախագահի համար
ԼԳԲՏ համայնքի հակառակորդները բողոքի ցույց են կազմակերպել առողջարանային Բաթումի «Շերաթոն Բաթումի» հյուրանոցի մոտ, որտեղ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպել է վրացական ընդդիմության առաջնորդների հետ: Այս մասին հայտնում է «Sputnik-Վրաստանը»:
Միշելը Վրաստան էր ժամանել նախօրեին՝ հուլիսի 18-ին:
Նա կմասնակցի «Եվրամիության ձգողականության ուժը և տարածաշրջանի վերափոխումը» ամենամյա միջազգային համաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 19-ին:
Միջոցառմանը ներկա կլինեն նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ինչպես նաև Մոլդովայի ղեկավար Մայա Սանդուն:
Նշվում է, որ ակտիվիստները կարգախոսներ են վանկարկում.
«Ազգ. Ընտանիք. Կրոնը մեր արժեքներն են, իսկ ո՞րն է քոնը, Միշել», «Վրաստանում պետք է տեղի ունենան միայն ռազմական շքերթներ»: Տեղի ունեցածի կապակցությամբ ոստիկանությունը ժամանել է հյուրանոց: