19/07/2021 17:36
Գեյթսը և Սորոսը գնելու են էքսպրես թեստերի արտադրողին
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը և ամերիկացի գործարար Ջորջ Սորոսը կգնեն բրիտանական Mologic ախտորոշիչ ընկերությունը, գրում է Financial Times-ը:
Mologic ընկերությունը մշակում է էքսպրես թեստեր:
Նշվում է, որ գործարարները 30 մլն ֆունտ կներդնեն ընկերությունում՝ խթանելու համար էքսպրես թեստերի մշակումն արևադարձային հիվանդություններ, ինչպիսիք են դենգե տենդը կամ գետերի կուրությունը, հայտնաբերելու համար:
Mologic-ը նշել է, որ մտադիր է էքսպրես թեստերի գինը իջեցնել մինչև մեկ դոլար: