«Ես ուրիշ տեղ Եռաբլուր չունեմ, իմ Եռաբլուրն, իմ Ռաֆայելի «տունը» Երևանում է». ավագ լեյտենանտ Ռաֆայել Մխչյանի կինը չի պատրաստվում վերադառնալ Վրաստան

19/07/2021 22:10

«Ես ուրիշ տեղ Եռաբլուր չունեմ, իմ Եռաբլուրն, իմ Ռաֆայելի «տունը» Երևանում է». ավագ լեյտենանտ Ռաֆայել Մխչյանի կինը չի պատրաստվում վերադառնալ Վրաստան


Պատերազմները խաթարում են կյանքի բնականոն ընթացքը, ապագան կերտելու համար եկածները հաճախ անցյալում են մնում՝ հանուն հայրենիքի, հանուն ընտանիքի, հանուն մարդկության: 44 օրյա Արցախյան պատերազմը մեզանից տարավ տեսանելի ապագայի գիտնականին, բժշկին, ֆիզիկոսին, ծրագրավորողին, զինվորականին... 20-25 տարեկան տղաներն, ովքեր ապագայի մարդիկ էին, դարձան մերօրյա անձնազոհ մարտիկներ:

Երևանցի ավագ լեյտենանտ Ռաֆայել Մխչյանն ու ախալքալաքցի Մարիաննա Մնոյանը 3 տարվա հանդիպումից հետո ընտանիք են կազմել 2019 թվականին, օրեր առաջ՝ հուլիսի 13-ին, լրացավ նրանց ամուսնության երկրորդ տարեդարձը, որից նրանք միասին անցկացրեցին ընդամենը 1 տարի 2 ամիսը: Ամուսնությունից հետո նորապսակները Երևանից ուղևորվեցին իրենց բնակարան՝ Ջրական (Ջաբրայիլ), որտեղի սպայական թաղամասում էլ ապրում էր ավագ լեյտենանտը:

«Ռաֆայելը 6 տարի Ջրականում է ծառայել, բայց ես առաջին անգամ էի այդտեղ լինում: Մինչ ամուսնանալը, նա երբեմն ակնարկում էր, որ մենք բավական «խուլ» տեղում ենք ապրելու, այնտեղ չկան ժամանցի վայրեր և այլն: Բայց ես նրան ասացի՝ կարևոր չի՝ որտեղ, կարևորը՝ քեզ հետ... Ասեմ, երբ առաջին անգամ էինք գնում, ինքն ինձ Ջաբրայիլը որպես դրախտավայր էր ներկայացնում: Տեղ հասանք գիշերը: Առավոտյան պատուհանից նայելով՝ դիմացս անծայրածիր դաշտավայր տեսա ու սկսեցի արտասվել: Մոտեցավ, ինձ գրկեց ու ասաց. «Բա ո՞նց ասեի, որ կեսից չփոշմանես»», - Aysor.am-ի հետ զրույցում մի պահ անէանալով ու վշտից կտրվելով՝ ժպիտով հիշեց երիտասարդ կինն ու շարունակեց: 

«15 օր դիրքերում էր անցկացնում, 15 օր՝ տանը: Սկզբում շատ դժվար էր մենակ մնալը, ամբողջ օրը տանը փակված էի, բայց կամաց-կամաց սովորեցի ու սկսեցի օրերը հաշվել: Իմ ամենաուրախ օրերն ուրբաթ օրերն էին. հենց այդ օրն էր Ռաֆայելն իջնում դիրքերից: Միշտ իր հետ մրգեր էր հավաքում, բերում, գիտեր, որ շատ եմ սիրում: Ընտելացա այնտեղի կյանքին: Դպրոցում էի տեղավորվել, հայոց լեզու և գրականություն էի դասավանդում: Կյանքն իր հունի մեջ էր ընկել, բազմաթիվ նպատակներ ու անելիքներ ունեինք»:

Սեպտեմբերի 27-ին ամուսինները Երևանում էին. 1-ամսյա արձակուրդը Ռաֆայելը որոշել էր ծննդավայրում անցկացնել: Հազիվ 10 օր էր անցել, ու եկավ բոթը՝ պատերազմ է:

«Հենց իմացավ պատերազմ է, սկսեց հերթով իր զինվորներին զանգել, սակայն բոլորն անհասանելի էին: Իրեն չէին զանգել, չէին կանչել, հոկտեմբերի 13-ին պետք է վերադառնայինք, բայց ինքը չսպասեց, անմիջապես մեկնեց Արցախ: Որքան էլ համոզեցինք՝ չստացվեց հետ պահել, ասեց՝ տղերքս մենակ են, իմ զինվորների կողքին պիտի լինեմ: Ինձ գրկեց, համբուրեց ու գնաց կամավորների ավտոբուսներով՝ խոստանալով վերադառնալ», - պատմեց նա:

Սեպտեմբերի 28-ին Ռաֆայելն արդեն Ստեփանակերտում էր, բայց հենց այդտեղ էլ տեղեկացավ, որ Ջրական տանող ճանապարհն արդեն փակ է, գնալ չի կարողանա: Սակայն երիտասարդ սպան հնարավոր ու անհնար ամեն ինչ արեց` կամավորների հետ Ջաբրայիլ հասնելու համար:

«Իր ընկերը Ջաբրայիլում ծնկից վիրավորվել էր, այդ օրը ընկերոջ հետ մեր տանն էին մնացել: Այդ տղան իրեն ասել էր՝ վերևում ահավոր վիճակ ա, մի բարձրացի, բայց Ռաֆայելը չի լսել, ասել է՝ տղերքիս կողքին պիտի լինեմ: Ու բարձրացել էր դիրքեր: Ինքն իր զինվորների համար ամեն ինչի պատրաստ էր, իր վերջին շապիկն էլ կարող էր տալ: Երբեք դատարկ ձեռքով դիրքեր չէր բարձրանում, ասում էր՝ զինվորը պակաս բան պիտի չունենա», - ընդգծեց Մարիաննան:

Ավագ լեյտենանտը կնոջը վերջին անգամ զանգահարել է հոկտեմբերի 2-ին՝ օրվա երկրորդ կեսին:

«Շատ չլացես, կգամ: Ամեն ինչ լավ ա լինելու». ամուսնու վերջին խոսքերն էին, դրանից հետո նրա հեռախոսը հավիտյան լռեց. անհասանելի էր...

«Ինքը ոչ մեկին չէր ասել, որ «պոստեր» է բարձրանում, բացի եղբորից (զարմիկից, հեղ.): Ինձ միշտ խաբում էր, թե տանն եմ, ամեն ինչ լավ է: Չէր սիրում, երբ լացում էի, միշտ ասում էր. «երբ դու լացում ես, ես ներվայնանում եմ»», - մտաբերեց նա:

Ընտանիքը Ռաֆայելին սկսեց փնտրել ամենուր՝ հիվանդանոցներում, դիահերձարաններում, վիրավորների ու գերիների ցուցակներում... Ամեն մեկը մի բան էր ասում՝ վիրավոր է, խոսել չի կարող՝ կոմայի մեջ է... Ընկերներից մեկն էլ ամեն զանգի ժամանակ վստահեցնում էր՝ «պադվալում» է, գործ են անում... Մեկ ու կես ամիս փնտրելուց հետո ստացան չարագույժ զանգը՝ ձեր ԴՆԹ անալիզները համընկնում են:

«Ամուսնուս ծնողները Ռուսաստանում էին, անմիջապես եկան Հայաստան ու բոլորս սկսեցինք Ռաֆայելին փնտրել: Ծնողները ԴՆԹ-ի անալիզ տվեցին, թեև մտածում էինք, որ նա ողջ է, մի տեղից անպայման կհայտնվի: Հատկապես, որ շատերն էին ասում, որ նրան տեսել են: Նույնիսկ ասացին, որ հոկտեմբերի 7-ին են տեսել՝ Լելե թեփեյի բարձունքի գրավման օրը... Այդ հույսերով սպասում էինք, որ կգա: Հատկապես, որ գիտեինք իր բնավորությունը՝ անգամ հնարավորության դեպքում չէր զանգի, եթե հասկանար, որ այդ զանգով կվնասի իր ու իր զինվորների անվտանգությունը... Ցավոք, նոյեմբեր 18-ին զանգահարեցին հայրիկին ու հաստատեցին՝ տղայի հետ Ձեր ԴՆԹ-ն համապատասխանել է, եկեք, տարեք... Մենք էլի չէինք հավատում, որ դա իրականություն է: Բայց Ռաֆայելն իր երկու թևին էլ դաջվածք ուներ. մեկի վրա անգլերեն գրված էր՝ «ամեն ինչ վերջում լավ է լինելու», մյուսին՝ «իմ ընտանիքն իմ ամրոցն է»: Դաջվածքները բարեկամ էր արել, ու մասունքները տեսնելուց՝ ինքն իր ձեռագիրը ճանաչեց...», - արտասվելով մանրամասնեց կինը:

Ռաֆայել Մխչյանը զոհվել է հոկտեմբերի 3-ին. շրջափակման մեջ են հայտնվել, թշնամին հայերենով կանչել է, թե եկեք մեր կողմ, հայեր ենք, կամավորներն էլ առաջ են գնացել: Ռաֆայելն անմիջապես գլխի է ընկել, որ ինչ-որ բան այն չէ, հետևներից գոռացել է, թե ակցենտ ունեն, մաքուր հայերեն չի, մի գնացեք... Հասկանալով, որ բացահատված է՝ հակառակորդը սկսել է կրակել: Այդտեղ էլ պարզվել է, որ մերոնք 4 կողմից շրջափակման մեջ են:

«Դեպքը տեղի է ունեցել Ջրականի «Նարինջ» դիրքում: Գիշերով նահանջելուց են եղել, երբ հայտնվել են ծուղակում: Իրեն ոտքից են խփել, ոսկորը ջարդվել է, ու չի կարողացել ինքն իրեն օգնի, տեղաշարժվի: Եթե այդ պահին իր կողքին որևէ մեկը լիներ, օգներ, գուցե, ոտքից զրկվեր, բայց փրկվեր: Մի քանի անգամ կապ է տվել, օգնություն խնդրել, բայց չեն կարողացել այնտեղ գնալ, հանել, արնաքամ է եղել...», - պատմեց սպայի կինը:

Ռաֆայել Մխչյանի մարմինը հանել են հոկտեմբերի 29-ին՝ առաջին հրադադարի մասին հայտարարելուց հետո: Սպայի 18 զինվորներից միայն մեկն է ողջ մնացել:

Հուղարկավորվել է 2020 թվականի նոյեմբերի 23-ին՝ Եռաբլուրում:

Երիտասարդ կինը գրեթե ամեն օր հերոսների «տանն» է լինում, բայց միևնույն է՝ դեռ սպասում է:

«Իրեն շատ-շատ եմ կարոտել, շատ եմ սիրում», - ասում է նա ու «բողոքում»՝ միևնույն է, հոգու խորքում մի քիչ նեղացած է:

«Եռաբլուրը միակ տեղն է, որտեղ ինձ լավ եմ զգում, միայն այնտեղ կարող եմ իր հետ խոսել, կիսվել, զգալ, որ ինքը կա: Ուրբաթ օրերին պարտադիր եմ Եռաբլուր գնամ, դա իր «գալու» օրն է: Դեկտեմբերի 15-ին իր 27-ամյակը Եռաբլուրում նշեցինք... Երևի թե ինքն ավելի շատ իր զինվորների մասին մտածեց, քան իմ կամ իր ծնողների», - արցունքն աչքերին ասաց Մարիաննան, ով մեզ հետ զրույցից րոպեներ առաջ էր իջել հերոսների բարձունքից:

Նկատում է՝ նաև Ապրիլյան պատերազմին մասնակցած ամուսինը, ով 2016-ին բազմաթիվ ընկերների է կորցրել, երբեք չէր մտածում, որ այսպիսի հետևանքներով պատերազմ կարող է լինել: Տանը երբեք չի խոսել ծառայության, սահմանի վիճակի մասին, բայց նրա հուղարկավորությունից մեկ շաբաթ հետո Եռաբլուրում հարազատներին է մոտեցել ավագ լեյտենանտի զինվորն ու ասել. «Մխչյանը գիտեր, որ պատերազմ է լինելու, մեզ դեռ սեպտեմբերի 25-ին էր զանգել, ասել՝ պատրաստ եղեք»:

«Պատերազմը սպասելի էր, մասշտաբները՝ ոչ: Մտածում էին՝ Քառօրյա պատերազմի պես մի քանի օր կտևի: Ամուսինս նույնիսկ այդ օրերին զանգել է սկեսուրիս մորաքրոջ տղուն, հարցրել՝ ի՞նչ են խոսում, չեն կանգնեցնո՞ւմ պատերազմը... Չգիտեմ, հիմա շատ են խոսում, որ իրենց տեղը մատնացույց են արել, դավաճանել են, եթե այդպես չանեին՝ հաստատ կփրկվեին...», - ասաց նա:

Ռաֆայելն իրենից 1 տարի փոքր քույր ունի: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շրջանավարտն իր գործի իսկական նվիրյալն էր, ռազմական ուղղվածությամբ համալսարան էլ ծնողներից գաղտնի է դիմել ու ընդունվել: Դեմ էին, չէին ուզում, որ իրենց միակ որդին այդ ուղին ընտրի:

Երևանցի և ախալքալաքցի երիտասարդները ծանոթացել էին Հայաստանի մայրաքաղաքում: Աղջիկն ուսանողուհի էր, տղան՝ սպա:

«Մենք միմյանց շատ ենք սիրել ու մեծ դժվարությամբ ենք իրար հասել», - նկատեց երիտասարդ կինն ու պատմեց.

«Մեր նշանադրությունն անընդհատ հետաձգվում էր, քանի որ նա ուզում էր Արցախից Հայաստան տեղափոխվել: Բայց ի վերջո որոշեցինք մեր երջանկությունն այլևս չհետաձգել: Այդ դժվարություններն այլևս չէինք նկատում, մեր երջանկությունը չէր թողնում նկատենք: Մեկ տարի երջանիկ ապրեցինք, նույնիսկ իր՝ Հայաստան տեղափոխման հրամանն էր եկել, այն էլ էսպես եղավ: Հիմա ինձ համար սարսափելի դժվար է, առանց իրեն՝ կյանքը կորցրել է հետաքրքրությունը»:

Ռաֆայելի և Մարիաննայի նորաստեղծ ընտանիքը համալրվել չհասցրեց: Մտածում էին՝ Հայաստան տեղափոխվելուց հետո բալիկ կունենան, այստեղ պայմաններն ավելի լավը կլինեն, հեշտ կլինի երեխա մեծացնելը: Շատ նպատակներ ունեին, որոնք պետք է միասին իրականացնեին, բայց ամեն ինչ կիսատ մնաց:

«Ջրականում մի հայտնի ծառ կա: Երևան գալուց առաջ ես ու Ռաֆայելը դուրս եկանք զբոսնելու, նստեցինք այդ ծառի տակ ու առաջին անգամ երկար խոսեցինք մեր մասին, մեր երազանքների մասին: Ինքն ասաց. «Իմ առաջին երազանքն արդեն իրականացել է՝ դու էիր, երկրորդ երազանքս բալիկ ունենալն է, ու որ Երևանում մեր տունն ունենանք»:

Հիմա մեկ-մեկ նայում եմ այն կանանց, որոնց ամուսինները զոհվեցին, բայց իրենք բալիկ ունեն, ու մտածում եմ՝ փոքրիկը մեծ մխիթարություն է, իրենց սիրելիի մի մասնիկն է... Չգիտեմ, որն է ավելի տանելի: Վիշտը չափելի չի», - հոգոց հանեց նա:

Հիմա Մարիաննային շատերն են խորհուրդ տալիս՝ կյանքը շարունակվում է, ինքն էլ երիտասարդ է, պետք է ապրի: Բայց երիտասարդ կնոջ համար կյանքը կարծես կանգ է առել:

«Աշխատանքի եմ գնում զուտ նրա համար, որ տնից դուրս գամ, ցրվեմ, բայց չի ստացվում, ամենուր իրեն եմ փնտրում: Ուտում եմ, խմում, խոսում, նույնիսկ՝ ծիծաղում, բայց էլ առաջվանը չեմ: Ինչ էլ լինի՝ մինչև կյանքիս վերջ իրեն կսպասեմ: Նա ինձ համար և՛ ամուսին էր, և՛ ընկեր, և՛ հայր ու եղբայր՝ ամեն ինչ», - արտասվելով ասաց հերոսի կինը:

Ամուսնու զոհվելուց հետո Մարիաննան մի քանի ամիս Երևանում նրա ծնողների հետ է ապրել: Ախալքալաք վերադառնալ չի պատրաստվում, որոշել է մնալ Հայաստանում: Իր և ամուսնու ծնողները երիտասարդ կնոջ համար բնակարան են գնել Հայաստանի մայրաքաղաքում, հիմա Ռաֆայելի ծնողների ջանքերով այն վերանորոգվում է.

«Ռաֆայելի ծնողները հիմա Ռուսաստանում են: Իմ հայրը Ռուսաստանում է, մայրս Վրաստանում էր, բայց իմ դժբախտությունից հետո տեղափոխվեց Երևան, վարձով է բնակվում, ես էլ իր հետ եմ, մինչև բնակարանի վերանորոգումն ավարտվի: Ամուսնուս ծնողները հրաշալի մարդիկ են, ինձ ասում են՝ գոնե արի Ռուսաստան, մեզ մոտ կհանգստանաս: Ես Երևանից ամենաշատը մեկ-երկու ամսով կարող եմ բացակայել, բայց առավել երկար ժամանակով չեմ լքի: Ես ուրիշ տեղ Եռաբլուր չունեմ, իմ Եռաբլուրը, իմ Ռաֆայելի «տունը» Երևանում է», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Մարիաննա Մնոյանը: 

 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 02:33 ՀՀ-ն և ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը․ հրապարակվել է ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը 14/01/2025 22:52 Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային․ Միրզոյան (Տեսանյութ) 14/01/2025 22:42 Միտված ենք ամրապնդելու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը․ Բլինքեն (Տեսանյութ) 14/01/2025 22:36 Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը 14/01/2025 21:58 Անգիոգրաֆիա․ Ինչի՞ համար է արվում հետազոտությունը 14/01/2025 21:40 Գավառում ոսկերչական իրերի խանութից 12 միլիոն դրամի ոսկյա և ադամանդե զարդեր են տարել 14/01/2025 21:20 Իշխանությունը երկու նոր զիջում արեց Ադրբեջանին․ Տիգրան Աբրահամյան 14/01/2025 21:00 Բիչախչյանը հեռացել է «Պոգոնից» 14/01/2025 20:41 Որն է պատգամավորի կյանքը խլած վթարի պատճառը. ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել 14/01/2025 20:17 Դրեսլերի համախտանիշ․ Ինչպես բուժել 14/01/2025 19:57 Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Արարատում մառախուղ է 14/01/2025 19:42 «Պետք չէ սխալ սպասումներ ձևավորել հանրության շրջանում․ անվտանգային երաշխիքների մասով դա որևէ բան չի տալիս»․ Միջազգայնագետը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին 14/01/2025 19:21 Փաշինյանը հանձնարարել է բարելավել Հայաստանի դիրքը միջազգային կազմակերպությունների վարկանիշային աղյուսակներում 14/01/2025 19:13 «Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել էր 2 ամիս առաջ»․ ԱԳՆ խոսնակ 14/01/2025 19:08 Նիկոլ Փաշինյանը 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Ցականյանին ընդգրկել է սահմանազատման հանձնաժողովի կազմում 14/01/2025 18:39 Մոսկվայում հունվարի 17-ին կստորագրվի Իրանի և Ռուսաստանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը՝ 20 տարի ժամկետով 14/01/2025 18:24 ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերությունը չպետք է անվտանգային սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 14/01/2025 18:15 Արարատի մարզի գյուղերում մեկ օր ջուր չի լինի 14/01/2025 18:02 ԱՄՆ-ի կողմից ինքնաթիռների տրամադրումն Ադրբեջանին խախտում է ամերիկյան օրենսդրությունը և Բաքվին հավելյալ ռազմական առավելության հնարավորություն է տալիս․ Հայ դատ 14/01/2025 17:45 Մեկնարկել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների առաջին խաղափուլը 14/01/2025 17:29 IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ (Տեսանյութ) 14/01/2025 17:11 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագծի ընդունմամբ Հայաստանը սկսելու է անպտուղ գործընթաց, որն ապագայում բախվելու է եվրոպական փակ դարպասներին․ Զաքարյան 14/01/2025 17:01 Մանկական տրավմատիզմ. զգոնության կոչ՝ ծնողներին 14/01/2025 16:42 «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ոտքը 14/01/2025 16:41 Հաստատվել են միասնական քննությունների օրերը 14/01/2025 16:29 «Բարի և անփորձանք ծառայություն». Տավուշում մեկնարկեց 2025 թվականի ձմեռային զորակոչը 14/01/2025 16:14 Հայ դատի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Ռուբիոյի թեկնածության օգտին 14/01/2025 15:51 Մի շարք ՀԿ-ներ պահանջում են ՀՀ կառավարությունից և վարչապետից չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից 14/01/2025 15:29 ՔԿ նախագահի տեղակալը կարևորել է ԱՄՆ դեսպանատան կողմից համակարգին ցուցաբերված աջակցությունը 14/01/2025 15:23 Հայաստանը շատ է կարևորում հազարամյա բարեկամությունն Իրանի հետ 14/01/2025 15:09 Կենտրոնում գտնվող անշարժ գույքերի սեփականատերերից հափշտակվել է 667 միլիոն դրամի անշարժ գույք և դրամական միջոց 14/01/2025 14:42 Հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, որը շատ արդյունավետ կլիներ, Հայաստանի ինքնիշխան որոշումն էր. ՌԴ ԱԳ նախարար 14/01/2025 14:25 Լավրովը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բարդ է անվանել 14/01/2025 14:23 Ո՞նց կարող է Երևանում ավելի ցուրտ լինել, քան Արագած լեռան գագաթին. Գագիկ Սուրենյան 14/01/2025 14:20 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով 14/01/2025 14:08 Արարատ Միրզոյանը հրավիրվել է Մոսկվա. Սերգեյ Լավրով 14/01/2025 13:52 Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությա՞նը, թե՞ ԵԱՏՄ-ին. Մարուքյան 14/01/2025 13:48 Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա վաղը՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում 14/01/2025 13:47 Հանրային ակցիա կանցկացվի հայ գերիների ազատ արձակման պահանջով 14/01/2025 13:42 Որտե՞ղ է գրված, որ ինչ-որ պաշտոնում պարտադիր պետք է տղամարդ լինի. որոշ դեպքերում կանայք աշխատասիրությամբ տղամարդկանցից առաջ են. Նախարար (Տեսանյութ) 14/01/2025 13:30 Երևանում 17-ամյա երիտասարդ է ձերբակալվել 14/01/2025 13:27 Ակտիվացնելով Էլեկտրոնային ծանուցումը և տուգանքը վճարելով 15 օրվա ընթացքում՝ վարորդները կօգտվեն 20 և 30 տոկոս բոնուսային նվազեցումներից. ՆԳՆ 14/01/2025 13:23 Արտակարգ իրավիճակի 3-րդ մակարդակից անցել ենք 2-րդին. Գլենդելի քաղաքապետը հրդեհից մանրամասներ է ներկայացրել 14/01/2025 13:18 Աննա Հակոբյանի հետ ունենք աշխատանքային հարաբերություններ. իսկ ինչպիսի՞ն պետք է լինեն առաջին տիկնոջ հետ հարաբերությունները. Նախարար (Տեսանյութ) 14/01/2025 13:07 ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է. Պեսկով 14/01/2025 13:04 Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա. Գևորգ Պապոյան 14/01/2025 12:59 Մեր խնդիրն է՝ մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, իսկ խաղաղության օրակարգի հարցերի հետ կապված փոփոխելու ոչ մի բան չկա. Գալյան (Տեսանյութ) 14/01/2025 12:48 Բաքվի դեպքերից 35 տարի անց էլ, այնտեղ են գտնվում մի քանի տասնյակ հայեր. Թանդիլյան 14/01/2025 12:42 Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե ինչ է նշանակում «պատերի տակ վնգստացող դատավորներ». Սրբուհի Գալյան (Տեսանյութ) 14/01/2025 12:27 Խոր ցավով տեղեկացա Մհեր Սահակյանի մահվան մասին. Վլադիմիր Վարդանյան 14/01/2025 12:10 Ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի՝ ԱԺ-ում կբացվի սգո հուշամատյան 14/01/2025 12:04 Երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից 14/01/2025 11:58 Լավ ապրել նախևառաջ նշանակում է ունենալ սեփական հայրենիք-պետությունը և շատ սիրել այն. Արտակ Զաքարյան 14/01/2025 11:52 Տարածաշրջանի մարտահրավերներն առանցքային են դարձնում ՀՀ և ԻԻՀ միջև համագործակցության զարգացումն ու խորացումն ամենատարբեր ոլորտներում 14/01/2025 11:49 Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` դեկտեմբերի հաշվետվությունը 14/01/2025 11:43 Հիմնվել են հոնի և նռան 5.8 հեկտար ինտենսիվ այգիներ. Նիկոլ Փաշինյան 14/01/2025 11:41 2025-ին ԲՏԱՆ-ի համար առաջնահերթ են համարվելու այն ծրագրերը, որոնց հիմքում ընկած է արհեստական բանականության զարգացումը. Հայրապետյան 14/01/2025 11:37 Մհեր Սահակյանը նվիրյալ հայ էր, արժանապատիվ մարդ՝ սկզբունքային ու հայրենասեր. Արմեն Չարչյան 14/01/2025 11:35 Նոր հնարավորություններ՝ QR կոդերով վճարումների համար. Կենտրոնական բանկ 14/01/2025 11:26 ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու դեպք 14/01/2025 11:20 Երևանում 50-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու համար 14/01/2025 11:15 «Զավեշտի ժանրից է». Ավանեսյանը հումորով ու հանգիստ է վերաբերվում իրեն պաշտոնից հեռացնելու մասին ամեն շաբաթ շրջանառվող լուրերին 14/01/2025 11:05 Անվտանգային երաշխիքներ, ռազմական օգնություն չի տրամադրվելու. Սուրեն Սարգսյանը պարզաբանում է՝ ԱՄՆ-ՀՀ ռազմավարական գործընկերությունն ինչ է ենթադրում 14/01/2025 11:01 Հրազդանի կիրճում «Opel»-ը կողաշրջվել է. կան տուժածներ 14/01/2025 10:55 Լավ ապրել հնարավոր չէ, երբ թշնամին անընդհատ սպառնում է, որ կհարձակվի. դա ամեոբայի երջանկություն է.Հովհաննիսյան 14/01/2025 10:46 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա 14/01/2025 10:43 Հայաստանում սուր շնչառական վարակների առումով անհանգստացնող խնդիր չունենք. Անահիտ Ավանեսյան 14/01/2025 10:38 Թրամփը հայտարարել է` ծրագրում է «շատ արագ» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին 14/01/2025 10:33 Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի ընթացքին 14/01/2025 10:20 ՀՀ-Ադրբեջան բանակցություններում կարևոր է խուսափել ուժի կիրառման սպառնալիքներից. ԵՄ խոսնակ 14/01/2025 10:09 Ազատությունից զրկված անձանց նկատմամբ դրսևորվել է խտրական վերաբերմունք, կատարել են արտաժամյա աշխատանքներ, հայտնաբերվել են ժամկետանց դեղորայք. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել 14/01/2025 10:03 Հովիկ Աղազարյանը գրեթե կասկած չունի՝ առաջիկա ամիսներին վարչապետը հրաժարական է տալու. Ազատություն 14/01/2025 09:45 Աննա Վարդապետյանի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ 14/01/2025 09:31 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 14/01/2025 09:25 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 14/01/2025 09:24 Աբովյանի, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է 14/01/2025 09:22 «Ժողովուրդ». Ինչու է թունաքիմիկատների բիզնեսը ոսկոր դարձել թե՛ ներկրողների և թե՛ կառավարության կոկորդում 14/01/2025 09:20 «Փաստ». ՔՊ-ն չի կարողանում նույնիսկ իր կողմից և իր համար փոխած օրենքը հասկանալ ու կիրառել 14/01/2025 09:19 «Ժողովուրդ». Փաստորեն Հայկ Սարգսյանը փայտանյութ ներկրողների հետ բիզնես հետաքրքրություններ է ձևավորել 14/01/2025 09:18 «Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը նորից լսումներ է անելու 14/01/2025 09:16 «Փաստ». Հայկ Սարգսյանը տևական ժամանակ ցանկություն ունի դառնալ ՇՄ նախարար 14/01/2025 09:15 «Ժողովուրդ». Փաշինյանն իր ձեռքով հերոսացրած պաշտոնյաներին մեկիկ-մեկիկ մեղադրյալ ու կոռուպցիոներ է դարձնում 14/01/2025 09:12 «Փաստ». Փաշինյանն ու Ալիևը ակտիվ «ուղիղ կապի» մեջ են 14/01/2025 09:10 «Հրապարակ». Կապանի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու խաչի քավորը դարձել է Գևորգ Փարսյանի հարազատ եղբայրը՝ փոխարինելով Ռոբերտ Ղուկասյանին 14/01/2025 09:09 «Փաստ». Չեխական կասկածելի մի կազմակերպություն շարունակում է Ադրբեջանին տրամադրել Հայաստանի հանքարդյունաբերության մասին տվյալներ 14/01/2025 09:07 «Ժողովուրդ». Երևանի միակ մանկական առողջարանը հատկացվել է ֆրանսիական մի ընկերության, որը պետք է բնակելի համալիր կառուցի 14/01/2025 09:05 «Հրապարակ». Ո՞վ է Փաշինյանի այլընտրանքային ԱԱԾ տնօրենը 14/01/2025 09:03 Լավ ապրել նշանակում է շատ աշխատել, շատ վաստակել, շատ ծախսել․ Փաշինյան 14/01/2025 09:00 Այսօր Վաշինգտոնում Միրզոյանը և Բլինքենը կտորագրեն ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը 13/01/2025 23:24 Փաշինյանը զբաղված է կործանարար ինքնախաբեության ներշնչանքով․ ՀԱԿ փոխնախագահ 13/01/2025 23:00 Մհեր Սահակյանը հայրենասեր հայ երիտասարդի վառ օրինակ էր․ Ռոբերտ Քոչարյան 13/01/2025 22:33 Անեմիա.oգնու՞մ է արդյոք հատուկ սննդակարգը 13/01/2025 22:17 Սպասվում է թույլ ձյուն 13/01/2025 22:04 Հունահռոմեական ոճի ըմբիշները ուսումնամարզական հավաքի կմասնակցեն Ծաղկաձորում 13/01/2025 21:43 «Աննա Հակոբյանի լուսանկարահանումը կառավարության շենքում իրականացվել է անձամբ վարչապետի թույլտվությամբ»․ Կառավարությունից պնդում են՝ նկարահանումը «պետական արարողակարգային նպատակով էր» 13/01/2025 21:28 Հենրիխ Մխիթարյանը բուժզննման է ենթարկվել 13/01/2025 21:08 Ալերգիկ ռինիտը՝ երեխաների մոտ. բուժման տարբերակներ 13/01/2025 20:49 Հրազդանի տարածաշրջանում խիտ մառախուղ է 13/01/2025 20:26 Ժնևում ընթանում են Իրանի և «եվրոպական եռյակի» բանակցությունները 13/01/2025 20:07 Կորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ․ ԱԺ «Հայաստան» խմբակցություն