19/07/2021 14:10
«Յուվենտուսը» Իկարդիի դիմաց կարող է Ռոնալդուին տալ ՊՍԺ-ին
«Յուվենտուսը» քննարկում է իր հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ֆրանսիական ՊՍԺ-ում փոխանակելու տարբերակը: Այս մասին հայտնում է Football Italia-ն՝ L'Équipe-ին հղումով: Ըստ աղբյուրի՝ հակառակ ուղղությամբ էլ կարող է գնալ արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին:
Ռոնալդուն «Յուվենտուսին» միացել է 2018-ին: Թուրինյան ակումբում իր ելույթի ժամանակ Կրիշտիանուն բոլոր մրցաշարերում անցկացրել է 132 խաղ, որոնցում դարձել է 101 գոլի հեղինակ: Իր կարիերայի ընթացքում պորտուգալացին անցկացրել է 911 խաղ, որոնցում կարողացել է 730 անգամ դառնալ գոլի հեղինակ:
Մաուրո Իկարդին խաղում է ՊՍԺ 2019 թվականից: Ֆրանսիական ակումբի կազմում արգենտինացին անցկացրել է 62 հանդիպում, որոնցում դարձել է 28 գոլի հեղինակ: Իր կարիերայի ընթացքում Իկարդին 318 խաղում դարձել է 168 գոլի հեղինակ:
Իկարդին ՊՍԺ է տեղափոխվել 2019 թվականին վարձակալությամբ՝ 80 միլիոն եվրոյի պարտադիր գնմամբ:
Ռոնալդուի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ավարտվում է 2022 թվականին: