19/07/2021 13:28
Չինացի գիտնականները պարզել են կորոնավիրուսի ծագումը
Չինաստանից գիտնականները SARS-CoV-2 վիրուսի արհեստական ծագումը քիչ հավանական են համարել: Նոր ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Science China Life Sciences ամսագրում, հայտնում է Xinhua-ն:
Նշվում է, որ ուսումնասիրությանը մասնակցել է ավելի քան 20 գիտնական, որոնք աշխատում էին ՉԺՀ-ի համալսարաններում և հիվանդանոցներում: Աշխատանքի արդյունքով նրանք պարզել են, որ համավարակի պատճառ դարձած կորոնավիրուսը կարողացել է արագորեն հարմարվել մարդկային պոպուլյացիային: Միևնույն ժամանակ, հարմարվողական ունակությունների զարգացումն աստիճանական և բազմաստիճան գործընթաց է, որը կապված է բնական ընտրության հետ:
Հետազոտողները եզրակացրել են, որ շրջակա միջավայրին լավ հարմարվող վիրուսը պետք է լինի բնական ընտրության պրոդուկտ՝ «ժամանակի ընթացքում մեծ թվով պատահական մուտացիաների» արդյունք: