20/07/2021 11:07
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 194 դեպք, մահացել է 3 մարդ
Հայաստանում հուլիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 227 716 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 194-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 218 529 (+102) մարդ, այս պահին բուժվում է 3503 (+89) մարդ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5684 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4572 (+3), իսկ այլ պատճառներով՝ 1112 (+0):
Վերջին մեկ օրում մահացել է 3 մարդ: