20/07/2021 17:13
Մալիի ժամանակավոր նախագահի վրա դանակով հարձակվել են
Մալիի ժամանակավոր նախագահ, գնդապետ Ասիմի Գոյտուն դանակով հարձակման է ենթարկվել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով France-Presse-ին:
Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Մայիսի վերջին Մալիում զինվորականները ձերբակալել են ժամանակավոր նախագահ Բա Նդաուին և վարչապետ Մոկտար Ուանեին և նրանց տարել մայրաքաղաք Բամակոյի մոտակայքում գտնվող Կաթիի զորամաս:
Ավելի ուշ փոխնախագահ Ասիմի Գոյտան հայտարարել է, որ պարտականություններից ազատել է նախագահին և վարչապետին անցումային կանոնադրությունը խախտելու համար: Գոյտայի գլխավորությամբ ռազմական խորհուրդը ղեկավարում է պետությունը:
Մալիի Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ Գոյտան դարձել է երկրի նախագահ մինչև անցումային գործընթացների ավարտը: