21/07/2021 10:38
«Հայաստան» դաշինքի անդամ Ալեքսանդր Խաչատուրյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
«Հայաստան» դաշինքի անդամ Ալեքսանդր Խաչատուրյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմում։
«Ինստիտուցիոնալ ընդդիմության գործունեությունը ենթադրում է ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական աշխատանք։ Ներկա պահին ինձ ավելի շատ տեսնում եմ խորհրդարանից դուրս և կենտրոնանալու եմ հենց արտախորհրդարանական հարթության վրա, քանի որ այնտեղ ևս հսկայական աշխատանքի կարիք կա», - այս մասին հայտնել է Խաչատուրյանը։
Նա նշել է, թե գաղափարները շատ են, իսկ դրանց մասին կտեղեկացնի առաջիկայում։
«Ամեն ինչ լավ է լինելու», - վստահեցրել է «Հայաստան» դաշինքի անդամը։