21/07/2021 10:49
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 220 դեպք, մահացել է 3 մարդ
Հայաստանում հուլիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 227 936 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 220-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 218 585 (+56) մարդ, այս պահին բուժվում է 3665 (+162) մարդ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5686 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4573 (+1), իսկ այլ պատճառներով՝ 1113 (+1):
Վերջին մեկ օրում մահացել է 2 մարդ: