21/07/2021 12:02
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները գյուղատնտեսական դաշտերը մաքրել են չպայթած զինամթերքներից
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման ինժեներական-սակրավորական ստորաբաժանման մասնագետները երթով շարժվել են դեպի Լեռնային Ղարաբաղի Մարտունի շրջան և կատարել շփման գծի մոտակայքում գտնվող Խերխար բնակավայրում չպայթած զինամթերքի որոնման և մաքրման խնդիրները:
Գյուղատնտեսական դաշտերում ավելի քան 5 հա տարածքի վրա կատարված աշխատանքների ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է շուրջ 30 տարբեր տեսակի զինամթերք, ներառյալ հրետանային ականներ և արկեր, հակատանկային նռնակներ, գնդացիրների կրակոցներ, ռեակտիվ համակարգերի հրթիռների տարրեր:
Տարածքը մաքրելիս ռազմական ինժեներներն օգտագործել են ինժեներական հետախուզության և պաշտպանության վերջին եզակի միջոցները:
Հայտնաբերված բոլոր զինամթերքն ու պայթուցիկ իրերը տեղափոխվում են հատուկ սարքավորված Բալիջայի զորավարժարան՝ հետագա ոչնչացման համար:
Ընդհանուր առմամբ, 2020 թ.-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2,195,5 հա տարածք, 657,3 կմ ճանապարհ, 1897 շենք (ներառյալ 31 սոցիալական նշանակության օբյեկտ), հայտնաբերվել և վնասազերծվել է 25 677 պայթյունավտանգ առարկա: