21/07/2021 11:45
Մոլդովայի ՆԳ նախկին փոխնախարարը ուղիղ եթերում հարվածել է երկրի նախագահի նախկին խորհրդականին (Տեսանյութ)
Մոլդովայի ՆԳ նախկին փոխնախարար Գենադի Կոսովանը և նախագահ Մայա Սանդուի նախկին խորհրդական Սերգեյ Տոֆիլատը կռվել են հեռուստաշոուի ժամանակ: Կոսովանը կորցրել է գիտակցությունը, նրան պահանջվել է բժիշկների օգնություն:
Քաղաքական գործիչները հրավիրել էին մասնակցել Jurnal TV հեռուստաալիքի հաղորդմանը՝ որպես փորձագետ: Ուղիղ եթերի ընթացքում նրանք անցել են անձնական վիրավորանքների. նախկին փոխնախարարն իր ընդդիմախոսին անվանել է թերհաս և մի բաժակ ջուր լցրել նրա վրա, ի պատասխան նա բռունցքներով մի քանի հարված է ստացել և կորցրել գիտակցությունը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: