21/07/2021 12:56
ԱՀԿ ղեկավարը նախազգուշացրել է COVID-19-ի ավելի վտանգավոր շտամի ռիսկի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը նախազգուշացրել է կորոնավիրուսի առավել վտանգավոր շտամի սպառնալիքի մասին:
«Որքան լայն լինի (վիրուսի տարածումը. RT), այնքան ավելի շատ տարբերակներ կհայտնվեն, և նույնիսկ ավելի վտանգավոր կդառնան, քան դելտայի շտամը, որն այժմ այդքան մեծ վնաս է հասցնում», - Գեբրայեսուսի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ որքան շատ կորոնավիրուսի շտամներ, այնքան մեծ է հավանականությունը, որ նրանցից մեկը կկարողանա «խուսափել» պատվաստանյութերից: