21/07/2021 13:20
Հայտնվել է օլիմպիական վեց նոր մարզաձև
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) քվեարկել է վեց միջազգային մարզական ֆեդերացիաների ճանաչման օգտին: Որոշումն ընդունվել է միաձայն կազմակերպության 138-րդ նստաշրջանում, որը տեղի է ունենում Տոկիոյում 2020 թվականի խաղերի նախօրեին:
ՄՕԿ-ը լիովին ճանաչել է Չեռլիդինգի միջազգային միությունը (ICU), Մուայ-թայ ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (IFMA), Սամբոյի միջազգային ֆեդերացիան (FIAS), Այսշտոք միջազգային ֆեդերացիան (IFI), Կիքբոքսինգի կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիան (WAKO) և Լակրոսի համաշխարհային ֆեդերացիան (WL):
Նոր օլիմպիական մարզաձևերը կարող են ընդգրկվել Լոս Անջելեսի 2028 թվականի խաղերում: