22/07/2021 11:05
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 225 դեպք, մահացել է 2 մարդ
Հայաստանում հուլիսի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 228 161 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 225-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 218 676 (+91) մարդ, այս պահին բուժվում է 3797 (+132) մարդ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5688 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4575 (+2), իսկ այլ պատճառներով՝ 1113 (+0):
Վերջին մեկ օրում մահացել է 2 մարդ: