22/07/2021 15:17
Ուհանի վարակաբանության ինստիտուտից հայտարարել են, որ չեն ստեղծել կորոնավիրուս
Ուհանի վիրուսաբանության ինստիտուտը երբեք չի սինթեզել, արհեստականորեն չի հանել կամ թույլ չի տվել, որ կորոնավիրուսն արտահոսի, հայտարարել է Ուանի կենսաանվտանգության ազգային լաբորատորիայի տնօրեն, ինստիտուտի գիտաշխատող Յուան Չժիմինը:
«Մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը Ուհանի վիրուսաբանության ինստիտուտը չէր ուսումնասիրել և չի հանդիպել COVID-19-ի: Ուհանի վարակաբանության ինստիտուտը երբեք չի սինթեզել, ստեղծել կամ արտահոսել COVID-19: Երրորդ՝ ինստիտուտի ոչ մի աշխատակից կամ ուսանող մինչ այժմ չի վարակվել COVID-19-ով», - ճեպազրույցում հայտարարել է նա:
Նա ընդգծել է, որ վարակի արհեստական ծագումը կամ լաբորատորիայից դրա արտահոսքը հաստատող ապացույցներ չկան: