22/07/2021 17:10
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 24 471 դեպք
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 24 471 դեպք: Այս մասին հայտնում է COVID-19-ի դեմ պայքարի գործառնական շտաբը:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր երկրում հաստատվել է կորոնավիրուսի 6 054 711 դեպք:
Մեկ օրում մահացել է 783 մարդ, ընդհանուր՝ 151 501 բուժառու: Մեկ օրում հիվանդանոցից դուրս է գրվել 22 660 մարդ, ընդհանուր առմամբ՝ 5 427 457 բուժառու: