22/07/2021 14:29
Պաշտպանիչ բալիստիկ զինվորական սաղավարտներ ու զենքերի օժանդակ դետալներ արտադրող ընկերությունում կստեղծվի 12-16 նոր աշխատատեղ` մինչև 304 հազար դրամ միջին աշխատավարձով
Կառավարության որոշմամբ «ՈԼՎԵՐԻՆ Ե․Ա․Դ․Գ» ՍՊԸ-ն կազատվի գերակա ոլորտում ներդրումային ծրագրի իրականացման համար ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։
Ներմուծվող հումքը և սարքավորումները օգտագործվելու են պաշտպանիչ բալիստիկ զինվորական սաղավարտների, զրահակի բաճկոնների և հատուկ հակաջերմատեսիլային տակտիկական հանդերձանքների, կապի խզման և բլոկադայի կապսուլաների, որսորդական, տակտիկական և ռազմական նշանակության զենքերի օժանդակ դետալների, կրակային թիրախների և պարագաների արտադրություն համար։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2․3 մլրդ դրամի ներդրում հումքի, իսկ մնացած մասը՝ սարքավորումների ձեռքբերման համար։
Կստեղծվի 12-16 նոր աշխատատեղ՝ մինչև 304,000 դրամ միջին աշխատավարձով։
Արդեն իսկ իրականացվել է 137 մլն դրամի ներդրում։