23/07/2021 09:38
«Ժողովուրդ». Իշխանական վերնախավին դուր է եկել Մարությանի՝ ամեն ինչ քանդելու գործելաոճը. Փաշինյանը հրահանգել է կանգնեցնել նրա դեմ արշավները
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին հեռացնելու օպերացիան կարելի է ավարտված համարել:
Իշխանությունը տևական ժամանակ է՝ փորձում էր տարբեր ձևեր գտնել Մարությանին պաշտոնանկ անելու համար, սակայն ապարդյուն, որևէ ձևով նրանց չի հաջողվել հասնել իրենց նպատակին: Համենայնդեպս այս պահին այդ պրոցեսը կանգնեցրել են, իսկ Մարությանն էլ շարունակում է ակտիվորեն ապամոնտաժել Երևանի որոշ ապօրինի շինություններ: Ըստ թերթին հասած տեղեկությունների՝ իշխանական վերնախավին դուր է եկել Մարությանի՝ ամեն ինչ քանդելու գործելաոճը:
Իշխանության համար ընդունելի է նաև այն փաստը, որ Մարությանը «մահաբեր գազելները» փոխում է նոր «գազելներով» ու հանրությանը ցույց է տալիս, թե գործ է անում: Մի խոսքով, աշխատանքի իմիտացիան դուր է եկել երկու տարի անգործության հետ ասոցացվող դերասանին քաղաքապետ դարձրած Փաշինյանին. նա հրահանգել է կանգնեցնել Մարությանի դեմ արշավները»։