23/07/2021 15:38
ՀԱՀ-ում տեղի ունեցած անկարգությունների հետևանով մահացել է ավելի քան 300 մարդ
Հարավային Աֆրիկայում հուլիսի 9-ին անկարգությունների ու թալանի զոհ է դարձել 337 մարդ: Նման տվյալներ է հրապարակել Reuters-ը՝ հղում կատարելով հանրապետության կառավարությանը:
Ըստ Reuters-ի՝ հուլիսի 21-ին հաղորդվել է 276 զոհի մասին:
Հիշեցնենք, որ Հարավային Աֆրիկայում անկարգություններ էին բռնկվել նախկին նախագահ Ջեյքոբ Զումայի բանտարկությունից հետո: Նա դատապարտվել է 15 ամսվա ազատազրկման դատարանի որոշումը չկատարելու համար: