23/07/2021 17:06
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 23 811 դեպք
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 23 811 դեպք: Այս մասին հայտնում է COVID-19-ի դեմ պայքարի գործառնական շտաբը:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր երկրում հաստատվել է կորոնավիրուսի 6 078 522 դեպք:
Մեկ օրում մահացել է 783 մարդ, ընդհանուր՝ 152 296 բուժառու: Մեկ օրում հիվանդանոցից դուրս է գրվել 22 660 մարդ, ընդհանուր առմամբ՝ 5 450 004 բուժառու: