24/07/2021 10:49
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 250 դեպք, մահացել է 7 մարդ
Հայաստանում հուլիսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 228 632 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 250-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 218 958 (+162) մարդ, այս պահին բուժվում է 3975 (+81) մարդ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5699 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4584 (+5), իսկ այլ պատճառներով՝ 1115 (+2):
Վերջին մեկ օրում մահացել է 7 մարդ: