24/07/2021 10:31
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում առաջին անգամ մարդասիրական օգնություն են ցուցաբերել հաշմանդամություն ունեցող անձանց
Ռուսական խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում առաջին անգամ մասնակցել է հասցեական մարդասիրական ակցիայի. Ստեփանակերտում առաջին անհրաժեշտ իրեր և պարենային հավաքածուներ է փոխանցել հաշմանդամություն ունեցող անձանց:
Առաջին այցի ընթացքում ռուս խաղաղապահները շուրջ 400 կգ մթերքների փաթեթներ են նվիրել «Խուլերի հասարակությանը»:
Մինչև այս տարվա հուլիսի վերջ նախատեսվում է իրականացնել ևս 2 հասցեական օգնություն՝ լսողության տարբեր աստիճանի խանգարումներով տառապող հարազատներ ունեցող հարյուր ընտանիքների և փոխանցել շուրջ 1200 կգ պարենային հավաքածու: