24/07/2021 12:51
Բրիտանացի բժիշկները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր մուտացիա
Անգլիայի հանրային առողջապահական գործակալության (PHE) մասնագետները հայտնաբերել են կորոնավիրուսի ևս մեկ մուտացիա՝ այն ստացել է B.1.621 անվանումը, գրում է The Mirror-ը:
Պարզաբանվում է, որ այս պահի դրությամբ 16 դեպք է հաստատվել, բոլորը վերաբերում են արտասահմանյան ուղևորություններին: Ներկա պահին Մեծ Բրիտանիայում դրա փոխանցման մասին ապացույց չկա:
«PHE-ն լաբորատոր թեստեր է անցկացնում ՝ մուտացիայի ազդեցությունը վիրուսի վարքի վրա ավելի լավ հասկանալու համար», - ասվում է հոդվածում:
Փորձագետների կարծիքով` մինչ այժմ չկա որևէ ապացույց, որ շտամը կորոնավիրուսի պատվաստանյութերը դարձնում է ավելի քիչ արդյունավետ: