26/07/2021 18:41
Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով կստեղծվի
Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով կստեղծվի, այսօր լրագրողներին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը։
Նա նշել է, որ հանձնաժողովի աշխատանքում նաև արտախորհրդարանական ընդդիմության մասնակցությունը պետք է լինի։ «Այդ հանձնաժողովի գործունեությունը չպետք է սահմանափակվի Ազգային ժողովում այսօր ներկայացված կուսակցություններով», - ասել է Սիմոնյանը։
Նա այլ մանրամասներ չի հայտնել։
Սիմոնյանը նշել է նաև, որ վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպմանը անդրադարձ չի եղել սահմանային իրավիճակին։