26/07/2021 14:28
Մշակում ենք որոշակի սահմանափակումների փաթեթ. Ավանեսյանը՝ պատվաստումների պարտադիր դառնալու մասին
Մշակում ենք որոշակի սահմանափակումների փաթեթ, որն օգոստոսի երկրորդ կեսին կներկայացվի հանրությանը, լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք պատվաստումները կարող են դառնալ պարտադիր:
«Սա հանրային վտանգ ներկայացնող հիվանդություն է, ու մենք տեսնում ենք, թե երկրները, երբ այն դուրս է գալիս կառավարելիության շրջանակից, ինչպիսի կոլապսային իրավիճակում են հայտնվում», - ասաց նա։
Ավանեսյանն ընդգծեց՝ դրսևորելով հանրային պատասխանատվություն, դրսևորելով մեկը մեկին պաշտպանելու ու, ի վերջո, հանրային իմունիտետ ստեղծելու համար՝ ամեն քաղաքացի պետք է ակտիվ կերպով իր ներդրումն ունենա։