26/07/2021 18:32
Շոյգուն Հայաստանի ՊՆ նոր ղեկավարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության խնդիրները
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության ապահովման խնդիրները, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Հուլիսի 26-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարարի և ՀՀ պաշտպանության նախարարաի ժամանակավոր պաշտոնակատար Արշակ Կարապետյանի միջև: Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ապահովման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», - նշեցին նախարարությունից: