26/07/2021 10:28
12 օր է, ինչ ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչինչ չի հաղորդում առաջնագծի Սոթք-Խոզնավար հատվածի, անհետացած 2 հայ զինծառայողների մասին. Տիգրան Աբրահամյան
Արդեն 12 օր է, ինչ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչինչ չի հաղորդում առաջնագծի Սոթք-Խոզնավար հատվածի, Սև լճի տեղամասում, անհայտ պատճառներով, անհետացած 2 հայ զինծառայողների մասին, այս մասին գրել է փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
«Թե սա ինչ վտանգավոր ազդանշաններ է փոխանցում հանրությանը սահմանագծի առանձին հատվածներում, զինված ուժերում տիրող իրավիճակի մասին, դեռ չեմ խոսի։ Չնայած, առանց այդ էլ ամեն ինչ շատ պարզ է»,-նշել է նա։
Ըստ Աբրահամյանի՝ ռազմաքաղաքական ղեկավարությունը մտածում է, որ հայեցակարգեր մշակել/ընդունելով կամ ծառայություն կրճատելով կարողանալու են բարեփոխման իմիտացիա ստեղծել։
«Իրականում, ինչպես մյուս համակարգերում, զրոյացման գործընթաց է»,-հավելել է նա։