26/07/2021 12:12
Գիշերն Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում, առավոտյան՝ Երասխի ուղղությամբ. հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների
Հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հայկական կողմից տուժածներ չկան։
Հուլիսի 26-ին, ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է նաև հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։
Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։