26/07/2021 11:12
Թունիսի խորհրդարանի խոսնակին և 64 պատգամավորների արգելվել է լքել երկիրը
Թունիսի նախագահ Քայս Սաիդը, որը սառեցրել է խորհրդարանի գործունեությունը, արգելել է օրենսդիր մարմնի խոսնակ Ռաշիդ ալ-Գաննուշիին և 64 պատգամավորների հեռանալ երկրից, հայտնում է Tunisie Numerique պորտալը՝ վկայակոչելով իր աղբյուրը:
Պարբերականի համաձայն՝ արգելքը տարածվում է այն խորհրդարանականների վրա, որոնց վերաբերյալ դատական գործերը քննվում են:
Ալ-Քաննուշին, որը նաև իսլամիստական «ալ-Նահդա» կուսակցության առաջնորդն է, տեսաուղերձ է հղել՝ թունիսցիներին կոչ անելով «պաշտպանել հեղափոխության ձեռքբերումները» և ցույց կազմակերպել ընդդեմ «հեղաշրջման»:
Կուսակցությունը, նրա խոսքով, իրավիճակը գնահատելու համար հանդիպում կանցկացնի: