26/07/2021 15:40
Յուտա նահանգում 20 մարդատար ավտոմեքենա է բախվել փոշու փոթորկի հետևանքով, կան տուժածներ
ԱՄՆ Յուտա նահանգում 20 մարդատար ավտոմեքենաների բախման հետևանքով 7 մարդ է մահացել, մի քանիսը վիրավորվել են, հայտնում են տեղի իշխանությունները:
Համաձայն Յուտայի հանրային անվտանգության վարչության՝ ճանապարհատրանսպորտային պատահարների շարքը տեղի է ունեցել տեղական ժամանակով կիրակի կեսօրին:
«Առնվազն 20 մեքենա» վթարի է ենթարկվել այն բանից հետո, երբ ուժեղ քամիները փոշու փոթորիկ են առաջացրել Քենոշ փոքրիկ քաղաքում: Փոշու կուտակումը վատթարացրել է տեսանելիությունը ճանապարհի վրա:
Տուժածներից մի քանիսը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոցներ: Միջպետական մայրուղում վթարների պատճառով դադարեցվել է դեպի հարավ երթևեկությունը: Յուտայի մայրուղու պարեկը օգնություն է կանչել այլ քաղաքներից:
Դեպքի վայր են ժամանել շտապօգնության մի քանի մեքենաներ, տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ նաև օդային ճանապարհով: