27/07/2021 11:44
Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն հանգիստ է
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները դադարեցրել են կրակը հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
«Ժամը 11:00-ի դրությամբ հարաբերականորեն հանգիստ է»,-Aysor.am-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
ՊՆ-ն հաղորդել էր, որ հուլիսի 26-ին՝ ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է հայ-ադրբեջանական սահմանի Երասխի ուղղությամբ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հակառակորդը նույն ուղղությամբ կրակոցները վերսկսել էր 15:30-ից։
ՊՆ-ն հաղորդել էր նաև, որ հուլիսի 26-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Հայկական կողմը դիմել էր հակազդող գործողությունների։