27/07/2021 17:11
Լևերկուզենում տեղի ունեցած պայթյունից հետո հինգ մարդ անհետ կորել է
Գերմանիայի Լևերկուզեն քաղաքում գտնվող ձեռնարկությունում պայթյունի հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս չորսը ծանր վիրավորվել են։ Հինգ աշխատակից համարվում է անհետ կորած, հայտնում է Bild-ը՝ հղում անելով քաղաքի շինարարության վարչության պետ Անդրեա Դեպպեին:
«Մենք պետք է հաղորդենք, որ, ցավոք, ունենք մեկ զոհ», - ասել է նա Die Welt-ին տված հարցազրույցում, գրում է թերթը:
Ոստիկանությունը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը:
Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել թափոնների հեռացման կենտրոնում, որը ղեկավարում է Currenta ընկերությունը: