27/07/2021 10:30
Ռուս խաղաղապահները նոր մեթոդի կիրառմամբ վերապատրաստում են անցկացրել Լեռնային Ղարաբաղում դիտակետի պաշտպանության վերաբերյալ
Հերթական մարտական դասընթացի շրջանակներում ռուս խաղաղապահները վարժանք են անցկացրել՝ Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջան Նոր Ղազանչի դիտակետում հնարավոր խախտումները կանխելու և անվտանգությունն ապահովելու համար:
Ուսումնական կետերում դասընթացի ժամանակ խաղաղապահ զորակազմի աշխատակիցները զինծառայողներին հստակ ցույց են տվել նոր մարտավարական գործողություններ` տեղանքը լքելիս, տեխնիկան բեռնելիս, ցամաքում տեղակայված տարբեր ծածկոցներ օգտագործելով` մանևրել նշված գծի վրա, ինչպես նաև պայմանականորեն արգելափակելել ներխուժողին:
Ուսումնական կետերից մեկում ստորաբաժանման հրամանատարներին ցույց են տրվել խաղաղապահների գործնական գործողություններ՝ օգտագործելով իմիտացիայի միջոցներ կանխարգելումների և դիրքավորման վրա հնարավոր հարձակումը կանխելու վերաբերյալ:
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են իրականացնել հրադադարի ռեժիմի դիտարկման և Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի մոտակայքում գտնվող բնակավայրերի ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների անվտանգության ապահովման խնդիրներ:
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը հագեցած են «Բլոկպոստ» կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրազենային զենքերից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքի բազմակողմանի դիտարկումներ իրականացնելու համար:
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի դիտակետերի անձնակազմը պարբերաբար իրականացնում է մարտական պատրաստության միջոցառումներ և վարժանքներ՝ խախտումները և դիտակետի վրա հնարավոր հարձակումը կանխելու համար: