27/07/2021 14:09
Պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներում հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը վերջին տվյալներով 1615 է
Պատերազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները հուլիսի 27-ին փրկարարական մեկ ջոկատով իրականացվում են Մարտակերտի շրջանի՝ Մատաղիսի ուղղությամբ, որը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո:
Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:
Պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներում հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը վերջին տվյալներով 1615 է: