27/07/2021 15:08
Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Covid բաժանմունքը վեաբացվել է. պատճառը կորոնավիրուսով վարակվածների թվի աճն է
Այսօր վերաբացվել է Միքայելյան համալսարանական հիվանդանոցում հունիսի 15-ից փակված շուրջ 140 մահճակալից բաղկացած Covid բաժանմունքը, այս մասին հայտնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Հաշվի առնելով կորոնավիրուսով վարակվածության թվերի աճը, վերակենդանացման բաժանմունքների ծանրաբեռնված աշխատանքները, Միքայելյան համալսարանական հիվանդանոցում կրկին կիրականացվի Covid հիվանդների բուժսպասարկում՝ շուրջ 140 մահճակալից բաղկացած առանձնացված մասնաշենքում՝ առանձին մուտքով», - նշել է նա։
Մասնաշենքն իր գործունեությունը ծավալում է ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ։
«Համալսարանական լավագույն մասնագետները ապահովում են բուժօգնության բարձր որակն ու հասանելիությունը։
Եվս մեկ անգամ խնդրում ենք պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները և հրատապ պատվաստվել․․․
Հիշեք, միայն միասին կարող ենք կոտրել Covid 19-ի տարածման շղթան:
Խնդրում եմ, օգնեք օր ու գիշեր աշխատող մեր բուժաշխատողներին, որպեսզի չունենանք վտանգավոր ու ծանր հետևանքներ», - ավելացրել է Մուրադյանը։