28/07/2021 14:19
Հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է. սահմանի Գեղարքունիքի հատվածում կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է. ՊՆ
Ճշտված տեղեկություններով հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է, հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Ժամը 13։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։
Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ է։