28/07/2021 16:19
Սեպտեմբերի 16-ին Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը՝ սրանից բխող բոլոր հետևանքներով. Ռուբինյան
Հայաստանը սեպտեմբերի 16-ին ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Սույն թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը՝ սրանից բխող բոլոր հետևանքներով», - ասել է Ռուբինյանը:
Նա նշել է, որ ՀԱՊԿ-ը պետք է համապատասխան արձագանք տա այսօր տեղի ունեցած սահմանային իրադարձություններին։
«Դա ՀԱՊԿ պարտավորությունն է», - նշել է Ռուբինյանը: