28/07/2021 09:11
«Ժողովուրդ». Կտրուկ փոփոխություններ են լինելու ՊՆ-ում. շատերը հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ Պաշտպանության նախարարությունում ղեկավար կազմի խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ժամանակ ասվել է, որ կառավարության վերջնական ձևավորումից հետո մի շարք կտրուկ փոփոխություններ են լինելու ՊՆ-ում, և շատերը հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին։
Ուշագրավն այն է, որ այդ մասին արդեն հայտարարել է նոր ղեկավար կազմը՝ ի դեմս պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի, որը նախարար կնշանակվի կառավարության վերջնական ձևավորումից հետո։
Ու թեև նա դեռ նախարար չի նշանակվել, սակայն այս օրերին նախարարի գործառույթներ է կատարում և բոլոր խորհրդակցությունները անցկացնում է հենց պաշտպանության նախարարի համար նախատեսված աշխատասենյակում։ Այսինքն՝ դեռ չնշանակված՝ նախարար է»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: