28/07/2021 11:37
Ադրբեջանական կրակոցների պատճառով դարձյալ խաթարվել է Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը
Ադրբեջանական այսօրվա կրակոցների պատճառով դարձյալ խաթարվել է Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը, խախտվել են աշխատողների իրավունքները: Հրատապ տարհանվել է գիշերային հերթապահություն իրականացնող 150 աշխատակից: Այդ մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ-ը։
Այս փաստը ստուգվել և հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից: Արձանագրվել է նաև այս մասին «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության պաշտոնական հաստատումը: