28/07/2021 07:06
Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում ընթանում են տեղային մարտեր. ՀՀ ՊՆ
Հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: Ընթանում են տեղային մարտեր, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:
Ժամը 06։00-ի դրությամբ, ադրբեջանական սադրանքի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ ծավալված տեղային մարտերը շարունակվում են։