28/07/2021 13:47
Զինվորների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր իրականացվում են Վարանդայի շրրջանում
2020 թվականի պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվում է Վարանդայի (Ֆիզուլի) շրրջանում:
Արդյունքների մասին Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:
Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1616 զինծառայողների (կամավորներ, պահեստազորայիններ) և քաղաքացիական անձանց աճյուններ: