29/07/2021 10:50
Ավստրիան COVID-19-ի կտրուկ բռնկում է գրանցվել
Ավստրիայում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 552 նոր դեպք, ինչը գրեթե 200 դեպքով գերազանցում է նախորդ օրվա ցուցանիշը: Այս մասին են վկայում Ավստրիայի առողջապահության նախարարության պաշտոնական տվյալները:
Այս ցուցանիշն ամենաբարձրն է մայիսի վերջից ի վեր, երբ օրական գրանցվում էր շուրջ 500 նոր դեպք: Կորոնավիրուսային վարակի հատկապես մեծ տարածում է նկատվում Վիեննայում, որտեղ նոր դեպքերի թիվը կրկնապատկվում է՝ օրական 74-ից դառնալով 163:
Հանրապետության հիվանդանոցներում կա 115 հիվանդ, որից երեսունինը գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում:
Անցյալ շաբաթվա ընթացքում Ավստրիայում կորոնավիրուսից երեք մարդ է մահացել, ընդհանուր առմամբ՝ համաճարակի սկզբից՝ 10,732 մարդ: