29/07/2021 16:55
Բելգիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 42-ի
Բելգիայի Լիեժ շրջանում չորեքշաբթի հայտնաբերվել է անհետ կորած համարվող տղամարդու դի, հայտնում է RTL-ն:
Մահացածը Վերվիեր քաղաքի բնակիչ էր, որն ամենից տուժել էր բնական աղետից: Բելգիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 42-ի, մեկ կին անհետ կորած է համարվում:
Հուլիսի 14-15-ը հորդառատ անձրևները հարվածել են Բելգիայի հարավային նահանգներին՝ հանգեցնելով աննախադեպ ջրհեղեղի:
Ըստ իշխանությունների՝ աղետից հասցված վնասը հասնում է հարյուր միլիոնավոր եվրոների. տուժած տարածքները վերականգնելու համար տարիներ կպահանջվեն: