29/07/2021 09:42
«Հրապարակ». Ամեն օր կրակոցներ են մեր վրա, մինչև ընտրություն կրակոց չկար, ընտրվելուց հետո սկսվել են. Նորաբակ գյուղի բնակիչ
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարդենիսի շրջանի Նորաբակ գյուղում թշնամին 2 ամիս առաջ է առաջ եկել: Վերջին օրերին կրկին մի քանի մետր առաջ են եկել: «Եկել նստել են մեր գյուղապետի խոտհարքներում, հիմա ուզում ենք նախիրը տանել արտը, վախենում ենք», - ասաց Նորաբակի բնակիչներից մեկը:
Դիմացի փոքր բլրի գլխին թշնամու զորքն է նստած, իսկ նույն բլրի լանջին՝ ավելի ցածր դիրքում, հայկական զորքն է: Նորաբակի մեկ այլ բնակիչ էլ ասաց. «Գյուղի վերջին տունն ա իմ տունը, սաղին դիմել ենք՝ Մարդու իրավունքների պաշտպանով, մեր համայնքապետով-բանով, որ գոնե ամենքիս մի հատ զենք տան, հրաման չեն տալիս: Ընտրված վարչապետի կողմից էլ էս ա՝ տեսնում ենք... ամեն օր կրակոցներ են մեր վրա, մինչև ընտրություն կրակոց չկար, ընտրվելուց հետո սկսվել են»»։